Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։