Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը

  • 06/01/2023

iravunk.com

Հունվարի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վախճանված Հռոմի պատվավոր պապ երջանկահիշատակ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը։
Պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։