Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք

  • 27/03/2020

news.am

Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ—————————–Մարտի 28-ին, հանդիսապետությամբ…

Posted by Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See on Friday, March 27, 2020