Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա գյուղի բնակիչները դիմել են Վրաստանի դատախազ Իրակլի Շոթաձեին և խնդրել են հետաքննել իրենց գյուղում ծառայող կաթոլիկ հոգևորականի վարքը: Ծղալթբիլան Ախալցխայի շրջանի հայաբնակ կաթոլիկ գյուղ է, որտեղ 27 տարի է՝ ծառայության է ուղարկվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, ուկրաինացի Հայր Անատոլի Իվանյուկը։
Հաղորդումներից մեկը վերաբերում է հոգևորականի կողմից գյուղի անչափահաս տղաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության փաստերին, իսկ երկրորդը՝ գյուղի եկեղեցու Տիրամոր սրբապատկերի՝ «Հրաշալի պատկերք»-ի կեղծմանը:
Հիշեցնենք՝ «Հետք»-ն անդրադարձել էր հոգևորականի սեռական ոտնձգության փաստերին՝ ներկայացնելով նաև տուժողներից հարցազրույցներ, սակայն ո´չ Վատիկանը, ո´չ էլ Վրաստանի կամ Հայաստանի կաթոլիկ եկեղեցին որևէ միջոց չձեռնարկեց: