news.am
Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք: Այս մասին ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անկախության օրվան նվիրված իր ուղերձում:
«Ես շատ հուսով եմ, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունը ասելու է, որ ինքը ցանկանում է, փափագում է ունենալ եւ պահպանել 1991 թվականին արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը: Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք՝ այս անգամ ոչ թե քվեատուփերի առջեւ, այլ մեր եւ մեր զավակների, մեր պատմության, նահատակներ, ժառանգության եւ Աստծո առջեւ: