«Ժամանակները փոխվում են, մարդիկ` եւս, բայց մարտահրավերներն ու թշնամիները նույնն են։ Խոսք պատկան մարմիններին եւ ԿԳՄՍՆ մեր «հանճարներին»` դարեր կանցնեն, եւ դուք էլ, բայց մեր սրբազան հավատքը եւ դրա կենդանի վկայությունը` եկեղեցին, կանգուն կմնա։ Ձեզանից շա՜տ առաջ`5-րդ դարում, որը, ի դեպ, Ոսկե դար ենք անվանում, Հազկերտը նամակով պահանջեց, որպեսզի ուրանանք մեր Հավատքը եւ Եկեղեցին, այդ պահանջը ուղեկցվում էր բազմաթիվ սպառնալիքներով, բայց մեր ազգը չընկրկեց, այլ առավել միաբանված պատասխան գրեց` չունենք այլ հայր, բացի Սուրբ Ավետարանից եւ այլ մայր, բացի Առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Հազկերտը այդ պահանջով Տիզբոնից գրեց իսկ այսօր նոր Հազկերտը ԿԳՄՍ-ից է գրում. մեր պատասխանը չի փոխվել այն նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան: