Նոր հարված Կաթողիկոսին. Ինչ է կատարվում ՀԱԵ վերնախավում

  • 12/06/2018
  • Հակոբ Բադալյան

lragir.am

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը տարածել է հայտարարություն, որում սուտ է որակել տարածվող խոսակցություններն ու տեղեկությունները, թե ինքն է կանգնած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիաների հետեւում:

«Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության», հայտարարել է Կճոյանը:

Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով փոքրաթիվ, բայց համառ ցույցեր են տեղի ունենում արդեն մի քանի օր: Իսկ օրերս տեղի ունեցավ բախում՝ Կաթողիկոսին պաշտպանողների եւ հրաժարական պահանջողների միջեւ: Աներկբա է՝ հաշվի առնելով հայաստանյան նոր իրողությունները, որ ցույցերի մասնակիցների թիվը այլեւս որեւէ բանի ցուցիչ չէ եւ ամեն բան կարող է փոխվել ակնթարթորեն: Այդ հանգամանքը անկասկած լավ է պատկերացնում նաեւ Գարեգին Երկրորդը:

Միաժամանակ, իրավիճակի լրջության մասին է խոսում այն, որ հայտարարությամբ է հանդես գալիս Նավասարդ Կճոյանը, հարկ համարելով հերքել անանուն խոսակցությունները, թե առնչություն ունի Կաթողիկոսի դեմ բողոքին: «Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը», հայտարարում է Նավասարդ Կճոյանը, դրանով իսկ մյուս կողմից ցույց տալով նաեւ իրավիճակի լրջությունը:

Ամբողջական տեքստ