hraparak.am
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ, այսօր՝ կիրակնօրյա պատարագին, Յոթ Վերք եկեղեցում, դիմելով շիրակցիներին, ասաց․
«Ոչ մեկից գաղտնի չէ, որ երեկ մեր սիրելի եղբայրը՝ Բագրատ Սրբազանը, սկսեց իր երթը Տավուշից դեպի Երևան։ Այդ երթը հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն հավատքի եւ ընդդեմ ստի ու խաբեության է։ Անշուշտ, ամեն մարդ այդ ամենի ետևում ուզում է տեսնել գուցե անձնական, համազգային կամ համահայկական ակնկալիքներ, կտեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան։ Այս պահին Բագրատ Սրբազանն է վերցրել շարժման առաջնորդությունը ՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը, ընդդիմանալու հրապարակային նվաստացմանը, միայն հացի համար ապրելու նվաստացմանը։ Ասում եմ, որ իմ սիրելի եղբայրն ունի իմ ամբողջական սատարումը, եւ այդ սատարումը գալիք օրերին ինչպիսի դրսևորում կունենա, իմ որոշելիքն է։ Ես երբեք որևիցե մեկի կողմնորոշումով ու թելադրանքով չեմ գործել։ Ինձ կարող է թելադրել Աստված՝ երկնքից, եւ Ամենայն Հայոց Հայրապետը՝ երկրի վրա։ Ես իմ որոշումը կայացնելու եմ ինքս, ինչպես ասացի, Աստծո թելադրանքով եւ Հայրապետի ուղղորդմամբ։ Բայց այն, որ ամբողջությամբ սատարում եմ Բագրատ սրբազանի ընթացքը, իմացեք։