Որքան նրանց մարմինները մեծանում են, այնքան հայրենիքը փոքրանում է․ Բագրատ սրբազան

  • 21/05/2024

sputniknews.ru

Բագրատ սրբազանը շեշտեց՝ Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, և դա սահմանված է օրենքով։

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրների ցանկում միակ եկեղեցին, որն այդ տարիներին իր կրած զրկանքների, ռեպրեսիաների համար փոխհատուցում չի ստացել պետությունից, Հայ առաքելական եկեղեցին է։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփելիս ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա շեշտեց՝ մեր եկեղեցին ոչ մի լումա չի ստացել ու դա արել է իր իսկ ցանկությամբ՝ պետության ուսերին բեռ չդառնալու համար։

Ամբողջական տեքստ