Վրաստանում ժողովրդագրությունը խթանում է պատրիարքը

  • 21/11/2017

civilnet.am

Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը զբաղվում է երկրի ժողովրդագրության խնդրով։ Թեմային անդրադարձել է Բրեդլի Ջարդինը (Bradley Jardine)՝ Eurasianet.org կայքում։

Նոյեմբերի 23-ին՝ Սուրբ Գիորգիի տոնին, Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլյա Երկրորդը մկրտելու է մոտ 700 երեխաների: Դա կլինի 2008-ից ի վեր իրականացված 51-րդ զանգվածային մկրտությունը։ Եվ, ըստ նոր ուսումնասիրության, պատրիարքի ներգրավվածությունը զգալի դրական ազդեցություն է թողել Վրաստանի ծնելիության մակարդակի վրա:

Պատրիարքի կողմից զանգվածային մկրտությունները սկսվեցին 2008-ին՝ որպես Վրաստանի ժողովրդագրական բարդ վիճակի բարելավման ջանքերի մաս: Պատրիարքը խոստացավ անձամբ մկրտել և կնքահայր դառնալ ուղղափառ ընտանիքներում յուրաքանչյուր երրորդ և հաջորդող նորածիններին, որպեսզի խրախուսի վրացիներին խոշոր ընտանիքներ կազմել։

Վրաստանում, որտեղ բնակչության ավելի քան 90 տոկոսը ուղղափառ է, իսկ Իլյան՝ երկրում ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչներից մեկը, առաջարկը բավական գրավիչ եղավ: Պատրիարքի ձեռնարկած զանգվածային մկրտություններից ի վեր ավելի քան 33,000 երեխա է մկրտվել նրա կողմից։

Ամբողջական տեքստ