Տեր Մեսրոպն առողջական լուրջ խնդիրներ ունի

  • 17/09/2023
  • Վարդգես Օվյան

hraparak.am

Ազերները նկարել ու համացանց են գցել լուսանկար` իրենց ապօրինի անցակետից։ Ու մերոնք իսկույն խայծը կուլ են տվել։ Գրել են, որ լուսանկարում Ասկերանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպն է` անչափահաս որդու և կնոջ հետ։ Ու սկսվել է` «տեր հայրն ընտանիքով փախչում է»։

Շատերը գրել են, որ նա իրոք առողջական խնդիրներ ունի, երիկամների լուրջ պրոբլեմ ունի, պարբերաբար բուժման է գնում, նաև ընտանիքի մեծ մասն այստեղ է… Բայց ձնագունդն արդեն գլորվել, թափ է հավաքում ու մեծանում` հոգևոր հովիվը փախչում է…

Ես նրան չեմ ճանաչում, բայց լուսանկարից իսկուն հիշեցի` ուղիղ 10 օր առաջ նրան հոգևոր հանդերձանքով պոլիկլինիկայում տեսել եմ ուլտրաձայնային հետազոտության սենյակի դիմաց սպասելիս, հետո մտնելով՝ տևական ժամանակ ստուգվում էր։

Բայց դա չէ էականը։ Անկախական երեք տասնամյակում մոտ երկու միլիոն մարդ է լքել ՀՀ-ն։ Ու ոչ ոք նրանց չի մեղադրել, թե ինչու եք հեռանում հայրենիքից։ Իսկ ահա, պաշարված, սովի մատնված, անտեր մնացած Արցախից բուժվելու նպատակով մարդ է դուրս գալիս, չորս կողմից վրա են տալիս։

Ամբողջական տեքստ