Փաշինյանը կասկածում է, որ եկեղեցին ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ ունի

  • 22/05/2024

sputniknews.ru

Կառավարությունն առաջարկել է ոչ միայն հավաքագրված հարկերը վերադարձնել, այլև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել։

Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Նրա խոսքով՝ այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։
«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,- նշում է վարչապետը։

Ամբողջական տեքստ