Ազատանի հայ կաթողիկէ եկեղեցու նորոգման աշխատանքները կատարվեցին հավատացյալների նվիրատվություններով

  • 12/09/2017

armenianchurchco.com

2016-2017թթ. ընթացքում Ազատանի «Սուրբ Աստվածածին» Հայ Կաթողիկե եկեղեցում կատարվեցին վերանորոգման աշխատանքներ՝ նախաձեռնությամբ գյուղի ժողովրդապետ Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Մասնավորապես, կատարվել են դռների ու պատուհանների փոխման, պատուհանագոգերի տեղադրման, հիմքերի ջրամեկուսացման և բակի բարեկարգման աշխատանքներ՝ 7.945.800 դրամ արժողությամբ:

Ուրախությամբ պետք է ընդգծել, որ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացումը հնարավոր եղավ սիրահոժար նվիրատվությունների շնորհիվ, որոն մեծագույն բաժինը համայնքի հավատացյալներինն է:

Համայնքի հոգևոր հովիվ իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ ներկայացնելով նվիրատուների անվանացանկը, նվիրաբերած գումարների չափը և դրանց օգտագործման նպատակը:

Ավետիք և Արմեն Մկրտչյաններ՝ 2.090.000 դրամ, որից՝

50.000 ռուբ. (50.000×7,2=360.000 դրամ)՝ օգտագործվել է դրսի բարեկարգման աշխատանքներ համար,

1.230.000 դրամ՝ օգտագործվել է խաչքար-հուշարձանի տեղադրման համար,

500.000 դրամ՝ օգտագործվել է դրսի բարեկարգման աշխատանքներ համար:

Ամբողջական տեքստ