Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է. Գարեգին Բ-ն կոչ է արել մասնակցել հեռուստամարաթոնին

  • 26/11/2018

armtimes.com   (23.11.2018)

Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը։ Այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հեռարձակված ուղերձում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հիշեցրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներումեւ հայրենիքի հզորության գրավականն ազգի միասնություն է:

Հիշեցնենք, Լոս Անջելեսում մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը:
Ամբողջական տեքստ