ԱԺ-ում եկեղեցու լոբբիստ է հայտնվել․ մառազմ է, պետությանը ներքաշում են միջդավանաբանական բանավեճի մեջ

  • 08/02/2018
  • Դիանա Դավթյան

1in.am

-Պարոն Դանիելյան, փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից։ Կխնդրեմ Ձեզ, համապարփակ կերպով անդրադառնալ այս փոփխություններին․ ինչ խնդիրներ եք Դուք տեսնում այս օրինագծում և ինչ ասել է հոգեորսություն, արդյո՞ք կա իրավական նման տերմին

-Պարոն Աշոտյանի ելույթն Աժ-ում աննախադեպ էր, որովհետև մինչև հիմա եղած պրակտիկայում իշխանության մեջ կար որոշակի փոխհամաձայնություն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ և եթե վեճ էր լինում, ապա այն չէր հանրայնացվում․ Աշոտյանի ելույթով դա հանրայանացվեց, ինչը ցույց է տալիս, որ օրենքի շուրջ կա կոնֆլիկտ Արդարադատության նախարարության և Հայ առաքելական եկեղեցու միջև և Արմեն Աշոտյանը ներկայացրել է եկեղեցու շահերը՝ նա խորհրդարանում եկեղեցու լոբբիստն է և այս ելույթը նշանակում էր հետևյալը, որ ինչ նախագիծ էլ բերի արդարադատության նախարարությունը, միևնույնն է իրենք խորհրդարանում փոփոխություններ կանեն։

Արդեն 10 տարուց ավել է, որ 5-րդ այդպիսի նախագիծն է պատրաստվում և խորհրդարանում չի անցնում, այսինքն՝ սա աննախադեպ երևույթ է Եվրոխորհրդի տարածքում, նման բան չի եղել և հիմա այդ պրոցեսը նորից շարունակվում է։

Ամբողջական տեքստ