Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ է տվել Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ

  • 28/09/2020

hraparak.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց
Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ
__________

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։
Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։
Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվեցին Արցախում տիրող իրավիճակի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։

Ամբողջական տեքստ