Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկ Մարությանին

  • 06/02/2020

hraparak.am

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին:

Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց պրն. Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը: Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա արդյունավետ գործակցությանը։

Ամբողջական տեքստ