Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցեց հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն արտահայտեց, ապա նշեց, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայեցին հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի մեր ժողովրդի վաղվա օրը։