«Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»․ Բագրատ Սրբազանը քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի

  • 29/05/2024

news.am

Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ ՆԳՆ շենքի մոտից քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսպես էլ չհանդիպեց Բագրատ Սրբազանի հետ։

«Ցավոք, Վահե Ղազարյանն էլ իր մեջ չգտավ քաջությունը՝ իջնելու ու հանդիպելու։ Այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա Ազգային ժողով։ Բարի բախտ պարոն Ղազարյան, լավ եղեք, հույսս խափանվեց, կարծում էի՝ տղամարդկությունն ի վերջո տեղ է գտել ինչ-որ ձևով ձեր կյանքում։ Բայց ձեր կողքի մարդիկ լավ մարդիկ չեն, մի լսի իրենց։ Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Սրբազանը հանձնարարեց, որ այն ոստիկանները, որոնք բռնություն կգործադրեն քաղաքացիների նկատմամբ, հրապարակել նրանց լուսանկարներն ու տարածել․ «Յուրաքանչյուր ոստիկանի դեմք, ով խուլիգանաբար կվարվի, հանում ենք նրանց դեմքերը։ Գրում եք անուն-ազգանունները, հասցեները, այդ շակալների, չախկալների խումբը։ Այդ բորենիների խումբը, որոնց նկատմամբ ծառայողական քննություն են սկսել, հոգեբական ճնշումների կենթարկվեն, թող ենթարկվեն, տառապանքի կենթարկվեն, թող ենթարկվեն»։

Ամբողջական տեքստ