Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ

  • 08/11/2023

news.am

Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։ Տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», – տեղեկացնում է ANCA-ն՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։

Ամբողջական տեքստ