Արժանապատիվ խաղաղության համար մենք արդեն վճարել ենք. Տավուշի թեմի առաջնորդ

  • 15/04/2019

civilnet.am

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն հարաբերությունների, սիրո ու հանդուրժողականության, խաղաղության և պատերազմի շուրջ։ Տավուշը մի քանի հարյուր կիլոմետր սահման ունի Ադրբեջանի հետ։ Թեմի առաջնորդը կարևորում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, բայց նաև ընդգծում, որ արժանապատիվ խաղաղության համար մենք արդեն վճարել ենք։ Զրույցի սկզբում անդրադարձ է կատարվում սեռական փոքրամասնությունների խնդրին՝ վերջին աղմկահարույց դեպքի ֆոնին։