Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ընդլայնված կազմով Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվեց պահպանել Արցախի թեմը: Որտեղ եւ ինչ ձեւաչափով է գործելու թեմը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հետ, ով նախ անդրադարձավ թեմի գործունեությանը ընդգծելով.
-Արցախի թեմը լիարժեքորեն գործում է եւ որեւէ խնդիր չունենք։ սկ, թե ինչպես, որտեղ, ապա ինչպես Վեհափառ հայրապետը կորոշի, այնպես էլ կգործի թեմը։ Այսօր էլ թեմը, որպես այդպիսին, գործում է, չի լուծարվել։ Միայն թե հնարավոր է գործառույթները փոխվեն, ծրագրերի նկատմամբ հովվական ծառայությունները փոխվեն, որովհետեւ մեր արցախահայությունն այժմ գտնվում է Հայաստանի տարբեր թեմերի խնամքի ներքո:
Բոլոր նորությունների մասին մեր հայրենակիցները կիրազեկվեն թեմի կայքէջից, որը շարունակում է գործել: Այնես որ Արցախի թեմն իր հոգեւոր ոլորտում, իր պատմամշակութային հուշարձանների, արժեհամակարգի, քրիստոնեական ընթացքի ուղղությամբ աշխատելու իր ծառայությյունները մատուցել ողջ ներուժով: