Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ-ական պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:
«Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար»,-հավելել է նա: