Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը

  • 27/12/2023

news.am

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից հետո, դեռևս 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը հանձնարարություն ստացավ մշակելու Հադրութ քաղաքի նոր հատակագիծը, վերակառուցման, քաղաքի պատմական հատվածի «վերականգնման», կամ որ նույնն է՝ խեղաթյուրման ծրագիրը: Նախնական հատակագիծը հաստատվել էր դեռևս 2021 թվականին և ուղարկվել լրամշակման, ինչից հետո արդեն 2023 թվականի գարնանը այն համարվում էր պատրաստ։

Համաձայն 2023 թվականին հաստատված նախագծի՝ պետք է «վերականգնվի» նաև քաղաքի պատմական միջուկը և հուշարձանները, որոնք պետք է նպաստեին «ազատագրված» Հադրութ քաղաքի մշակութային, զբոսաշրջային կյանքի խթանմանը: Այս ծրագրի մեջ է մտնում նաև քաղաքի Սբ․ Հարություն եկեղեցին «վերանորոգելու» ծրագիրը: Համաձայն Ադրբեջանի կառավարության կողմից փակցված ցուցանակի՝ նախքան վերանորոգումը նախատեսվում է պեղումներ իրականացնել եկեղեցու շրջակայքում, այնուհետև վերականգնել այն՝ տեղում հիմնելով նաև Կովկասյան Աղվանքի մշակույթը ներկայացնող թանգարան:

Ամբողջական տեքստ