sputniknews.ru
Բագրատ սրբազանի խոսքով` Տավուշի մարզում Փաշինյանի հայտարարած, հեռախոսով ցույց տված ցանկապատները ոչ ոք ոչ տեսել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սյունեցիներին օրերս ցույց տրված ցանկապատը Ոսկեպարում չի գտել։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սյունիք մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների հետ։ Նա հեռախոսից արված լուսանկար էր ցույց տվել բնակիչներին ու նշել, որ Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ են սարքում, որտեղով բացառված է` մարդ կամ կենդանի անցնի։Սյունիքի մարզի բոլոր գյուղերի բոլոր բնակիչներին նա ցույց էր տվել ցանկապատի նկարն ու նշել, որ միայն այդպես է հնարավոր խաղաղության հասնել։