Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մտավ Երեւան

  • 09/05/2024

news.am

Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, քիչ առաջ արդեն հասավ Երեւան։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։

Շարժման անդամներն իրենց ձեռքին ունեն պաստառներ՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» գրություններով, շատերն իրենց ձեռքին ունեն Արցախի ու Հայաստանի դրոշները։

Հատկանշական է, որ այսօրվա քայլերթին շարժման անդամները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված են զոհված զինծառայողների նկարները։

Ամբողջական տեքստ