Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

  • 11/11/2020

news.am

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է ժողովորիդն:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հավատավոր զավակներ,

Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։

Ամբողջական տեքստ