Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին

  • 06/07/2020

hraparak.am

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ մարզպետ Գնել Սանոսյանի և ուղեկցությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:

Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերված հայրական հոգատարության և համավարակի հետևանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապես անապահով խավի շուրջ 600 ընտանիքների պարենային օգնություն տրամադրելու համար։ Հայր Սուրբը հաստատեց նաև, որ մարզային ու թեմական բոլոր կառույցների միջև առկա է արդյունավետ գործակցություն ի խնդիր մարզի զարգացման և բնակչության բարօրության։

Ամբողջական տեքստ