Գարեգին Բ Վեհափառը կարևորել է Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները

  • 10/07/2018

iravunk.com

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգը:

Վեհափառ Հայրապետը կարևորել է վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանն և փոխգործակցության զարգացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Իսրայելի գլխավոր ռաբբինաթի հետ եղբայրական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն և սույն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար։

Ամբողջական տեքստ