Գարեգին 2-րդն ասաց այն, ինչ գիտեին բոլորը՝ «մեղմացված ձեւակերպումներով»

  • 16/02/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Նախօրեին հրապարակվեց Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը։ Առաքելական եկեղեցու ղեկավարը պատասխանել էր մի քանի հարցի, որոնք այսօր արդիական են մեր հասարակական կյանքում եւ քննարկումներում։ Ի մի բերելով այդ հարցազրույցից ստացված տպավորությունները ու նաեւ կարդալով տողատակերը, կարող ենք մի քանի եզրահանգում կատարել։

Նախ նշենք, որ հարցազրույցի փաստն ինքնին աննախադեպ է, որովհետեւ, որքան կարող ենք հիշել, դեռ չէր եղել դեպք, որ Գարեգին 2-րդն իր՝ ավելի քան երկու տասնամյակի հասնող գահակալության ընթացքում հարցազրույց տար հայաստանյան որեւէ լրատվամիջոցի։ Եթե նույնիսկ հարցազրույց տվել էլ է, ապա դրանք առանձնապես չեն վերաբերել երկրում առկա արդիական հանրային հարցերին։

Հարցազրույցում կաթողիկոսն արտահայտվել է բավականին զգույշ եւ դիվանագիտորեն, փորձել է հնարավորինս հղկված ձեւակերպումներ օգտագործել, հարթեցնել, այսպես ասած, սուր ծայրերը։
Սա՝ որպես ընդհանուր տպավորություն հարցազրույցից։ Իսկ բովանդակային առումով կարող ենք ասել, որ Գարեգին 2-րդը կարծես թե փորձում է հասկացնել, որ՝ այո, եկեղեցի-պետություն հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որ կրոնական էլիտայի եւ երկրի քաղաքական վերնախավի միջեւ շփումները խիստ սառն են կամ արարողակարգային։ Ուշագրավ է մի կետ, որը վերաբերում է իշխանություններին քննադատող եկեղեցականների խոսքի ազատության իրավունքին։ Կաթողիկոսն այս հարցին տալիս է բավականին լղոզված պատասխան՝ նշելով, որ «յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա»։

Ամբողջական տեքստ