Դժվար ժամանակներում ենք ապրում, ծանր պայմաններով շրջապատված. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոս

  • 04/04/2021

news.am

Անթիլիասի Մայրավանքում Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարութեան տոնի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցել է Ս. եւ Անմահ Պատարագ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:

«ՔՐԻՍՏՈՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՝ ԵՐԱՇԽԻՔ ՀԱՒԱՏՔԻ ՈՒ ՅՈՅՍԻ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Կիրակի, 4 Ապրիլ 2021-ին, Անթիլիասի Մայրավանքի շրջափակին մէջ, Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Յարութեան տօնին առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցեց Ս. եւ Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետին իբրեւ առընթերակայ Ս. Խորանին վրայ ներկայ էին Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան, ինչպէս նաեւ միաբան հայրեր ու սարկաւագներ։ Պատարագի երգեցողութիւնը կատարուեցաւ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբին կողմէ։

Ամբողջական տեքստ