ՀԱԵ Գուգարաց թեմը մտահոգություն է հայտնել Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հորդորում մասնավորապես ասված է. «Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր և ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի»: Եթե կողմնակի մարդ կարդա այս հայտարարությունը, թերևս, այն նույնիսկ բնական համարի, որովհետև եկեղեցին, ի վերջո, կոչված է հոգևոր մասունքների պաշտպանությանը: