Երրորդ համաշխարհային պատերազմը հայտարարված է․ Հռոմի պապ

  • 14/06/2022

iravunk.com

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարվել։ «Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը մաս-մաս: Այսօր, կարծում եմ, երրորդ համաշխարհային պատերազմը հայտարարված է»,- ասել է Պոնտիֆիկոսը եվրոպական ամսագրերի ղեկավարների հետ զրույցում, մեջբերում է La Stampa թերթը: «Եվ սա մի բան է, որը պետք է մեզ մտածելու տեղիք տա։ Ի՞նչ է պատահում մարդկությանը, որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ: Դա վատ է մարդկության համար, դա աղետ է»,֊ասել է Ֆրանցիսկոսը:

Ամբողջական տեքստ