Զոհերի թվի վերաբերյալ ցանկացած քննարկում Ցեղասպանության փաստը դարձնում է շահարկման առարկա

  • 17/04/2024

sputniknews.ru

Օսմանյան կայսրությունում հայերին ոչնչացրել են գույքի, փաստաթղթերի հետ միասին, և նրանց բոլորին նույնականացնելը ֆանտաստիկայի ժանրից է։

Հայոց ցեղասպանության զոհերի ամբողջական ցուցակ կազմելու Հայաստանի իշխանությունների գաղափարն ընդհանուր առմամբ բացասական արձագանք է առաջացրել հասարակության շրջանում։ Քննադատները կարծում են, որ ողբերգության 109-րդ տարելիցի նախաշեմին իշխանությունները գիտակցաբար ջուր են լցնում Անկարայի ջրաղացին՝ հաշվի առնելով, որ զոհերի թվի վերաբերյալ ցանկացած քննարկում Ցեղասպանության փաստը դարձնում է առևտրի և շահարկման առարկա, ինչը ձեռնտու է բացառապես այդ ոճրագործությունը չճանաչող ժամանակակից Թուրքիային։ Ցուցակների «ստուգման» գաղափարը ոչ միայն վտանգավոր է քաղաքական առումով, այլև անիրագործելի է զուտ տեխնիկապես, նշում են մասնագետները։

Ամբողջական տեքստ