Մահմեդականներին խորհուրդ չի տրվում ուտելիս և խմելիս օգտվել ձախ ձեռքից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կրոնի վարչության հրամանագրում՝ ֆեթվայում:
«Ձախ ձեռքով ուտում և խմում են շայթանները, ուստի Մոհամմեդ մարգարեն պատգամել է ուտել և խմել միայն աջ ձեռքով: Յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, ծնողները պետք է սովորեցնեն դա երեխաներին»,-ասվում է ֆեթվայում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: