Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին դեղորայքով. Էրդողանը՝ Պոլսո հայոց պատրիարքին

  • 09/04/2020

factor.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից: Հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին և հոգևոր դասին՝ «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» արշավին միանալու և ներդրում ունենալու համար: Էրդողանը տեղեկացրել է, որ դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել Հայաստանին դեղորայքով: