Թուրքիան Պոլսի պատրիարքի փոխանորդ ճանաչում է Աթեշյանին

  • 07/02/2018

civilnet.am

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին Թուրքիայի հայոց պատրիարքարան ուղարկած նամակում նշել է, որ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ, իսկ արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչում, հաղորդում է «Ակօսը»։

Պոլսո հայոց պատրիարքարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակ է ստացվել, որում, ընդգծելով Մութաֆյան պատրիարքի կենդանության փաստը, նշվում է, որ պատրիարքական նոր ընտրությունների համար համապատասխան պայմաններ չկան։ Նամակում նշվում է, որ պատրիարքական աթոռը թափուր համարելու համար առողջական խնդիրների նախապայման գոյություն չունի, և որ Արամ Աթեշյանը շարունակում է պատրիարքական գլխավոր փոխանորդի իր պաշտոնը։

Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակում նշվում է, որ Գարեգին Բեքչյանի՝ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ բոլոր գործողություններն անվավեր են։ Նամակում պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար «այսպես կոչված» արտահայտությունն է օգտագործվում, և պատրիարքական տեղապահի բոլոր որոշումներն անվավեր են ճանաչվում։

Ամբողջական տեքստ