Ինչի՞ համար են եզդիները շնորհակալ հայերին, և ինչո՞ւ է Հայաստանը նրանց հայրենի տունը

  • 19/01/2018

armeniasputnik.am

Եզդիները, ինչպես և հայերը, սփռված են աշխարհով մեկ, բայց նրանք իրենց առավել հարմարավետ են զգում Հայաստանում, կարծում է Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավարը։

Եզդիները հայ ժողովրդին ու Հայաստանին երախտապարտ են ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլև մեր երկրում առանց ճնշումների ապրելու համար։ Այս մասին ասաց Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը։

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Ամբողջական տեքստ