Ինչով է առանձնացել 132-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարիները

  • 05/11/2018

iravunk.com   (4.11.2018)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 19-րդ տարեդարձը: Մայր Տաճարում ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՏԱԹԵՎ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ մատուցված Սուրբ Պատարագին ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, հասարակական եւ պետական գործիչներ, մեծ թվով ուխտավորներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթեւ եպիսկոպոսը անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման եւ գահակալության 19 տարիներին:

«Մեծապես ուրախ ենք եւ միեւնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժեւորմամբ, ներկայի ազգաշեն գործերով եւ լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգեւոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի եւ հետեւողական ու նվիրյալ աշխատանքի», – ասաց Տ. Տաթեւ սրբազանը:

Ամբողջական տեքստ