Ինչ վեղար ուզում են՝ հագնեն, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն՝ Պապ թագավորը այլևս չի սպանվելու. Նիկոլ Փաշինյան

  • 22/05/2024

news.am

Ես հիմա ավելի ու ավելի համոզված ասում եմ, որ ավելի ուժեղ և գործուն երաշխիք անվտանգության, քան լեգիտիմությունն է, գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ընդդիմությունը մի կողմից պնդում է, որ Կառավարությունը զիջում է տարածք, մյուս կողմից խուսափում է ՀՀ տարածքը նշել, նաև ընդդիմանում են, որ ՀՀ անվտանգության կարևոր երաշխիքներից է լեգիտիմությունը: Ո՞րն է իրականում այս խոսույթը դաշտ նետելու ընդդիմության նպատակը, և ովքե՞ր են դրա շահառուները:

«Նրանք, ովքեր ձեր ասածն են անում, ուզում են մեզ մեր լեգիտիմ տարածքից դուրս բերեն, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ և մարդիկ, որ ասեն՝ դե տեսնում եք, Հայաստանն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային իրավիճակներում յոլա գնալ: Ապրե՛ք, կերե՛ք, ընդհուպ՝ մոմ վառե՛ք, մնացածը՝ մենք ձեզ համար կանենք: Ձեր ինչին է պետք Կառավարություն, տեղական ինքնակառավարում, խորհրդարան:

Ամբողջական տեքստ