Անցած ամիս էր եղել հարձակումը մեզ վրա, սակայն այսօրվա հարձակումը շատ ավելի դաժան էր, շատ ավելի վայրագ․ ունենք մի քանի վիրավորներ։
«Հրապարակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Save The ArQ նախաձեռնության հիմնադիր, Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ և «Կովերի պարտեզում» հերթապահություն իրականացնող Սեդրակ Բալյանը։
Հիշեցնենք, որ այսօր իսրայելական կազմակերպության դիմակավորված մոտ երեսուն ներկայացուցիչ-հանցագործներ հարձակվել էին տարածքը հսկող երիտասարդների, հայ հոգևորականների վրա։
Սեդրակ Բալյանը տեղեկացրեց մեզ, որ հայ երիտասարդներից մեկի ճակատին ծանր քարով հարվածել են, որի արդյունքում վերջինիս վերքից սկսել է արնահոսել, իսկ իսրայելական ոստիկանությունը վիրավոր երիտասարդին է ձերբակալել։ Եվս մեկ հայ երիտասարդ է ձերբակալվել ։