hraparak.am
«Հրապարակի» զրուցակիցն է տեր Աբել քահանա Քարտաշյանը:
-Երեկ ԱԳՆ-ի դիմաց կարմիր բերետավորները շրջապատել էին Բագրատ սրբազանին ու Սրբազանն ինքը ստիպված էր դիմադրել կարմիրբերետավորներին։ Նույնիսկ սարկավագին էին միտումնավոր խոշտանգել ու այդ ընթացքում ծաղրաբար կրկնել՝ Տեր Հայր է, խփեք։ Այս իշխանությունները բաց պատերա՞զմ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։
-Ըստ երևույթին այդպես է: Երևույթ բառը իր բուն նշանակությամբ եմ ուզում օգտագործել, ինչպես երևում է։ Մենք խոսքերով չենք կաշառվում, ընդհանրապես մենք պրոցեսները քննելու կարևորագույն վիճակ ունենք, խոսքի և գործի համապատասխանության մեջ է ամեն ինչ մեզ համար: Հնարավոր չի մի բան խոսել, բայց ուրիշ բան գործել։
-Իսկ որքա՞ն հեռու կարող են իրենք գնալ:
-Գիտեք, եկեղեցու հետ կապված ավելի շատ Սարդարապատի դրսևորումն արտահայտեց, քան շարժման հետ կապված, որովհետև շարժումը իր տրամաբանության մեջ մի տեսակ եկեղեցու ընդհանուր վիճակից կարծես դուրս լինի: