Խղճի ազատության մասին օրենքում պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը. Արմեն Աշոտյան

  • 06/02/2018

tert.am

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ, իր իսկ խոսքով, կարևոր օրենսդրական նախաձեռնությանը, որը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունը:

Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումներից հետո հստակեցման կարիք ունի նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նախագիծը, որը մշակված է և հասանելի և տրվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկյան հանձնաժողովի փորձաքննությանը:

Միաժամանակ Աշոտյանը բարձրաձայնեց որոշ խնդիրների ու մտահոգությունների մասին:

«Օրենքում պետք է այդուհանդերձ պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը` պարզաբանելով, թե ինչ է համարվում հոգեորսություն, ինչպիսի դեպքում կարող ենք այն դիտարկել»,-ասաց նա:

Ըստ Աշոտյանի՝ պետք է օրենքով ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների ներգործությունը:

Ամբողջական տեքստ