Գարեգին Բ Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները: