hraparak.am (27.05.2017)
Ինչպես արդեն հայտնի է, դեռ երեկվանից հրաժարական է ներկայացրել Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնն արդեն մոտ ինը տարի զբաղեցնող Արամ արք. Աթեշյանը, որով տրված է Պոլսի Հայոց պատրիարքարանում պատրիարքական ընտրության գործընթացները: Ըստ ընթացակարգի, վեց ամսվա ընթացքում ընտրյալ Պատրիարքական տեղապահը, տվյալ դեպքում Գարեգին արք. Բեքչյանը իր հետ ունենալով համայնքի կողմից կազմված խորհրդակցական օգնական մարմինը, ձեռնամուխ է լինելու պատրիարքական ընտրությունների անցկացմանը, որն ավարտվելու է Պոլսի Հայոց նոր պատրիարքի ընտրությամբ: