Հայաստանում և Վրաստանում նշանակված պապական նոր նվիրակը եպիսկոպոսական ձեռնադրություն ստացավ

  • 21/03/2018

armenianchurchco.com

«Եպիսկոպոսի առաջնային գործը աղոթքն է…հեռու մնացե՛ք իշխաններ դառնալու մոլուցքից»:

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2018թ. փետրվարի 26-ին Հայաստանում և Վրաստանում նոր պապական նվիրակ նշանակեց Հ. Խոսե Ավելինո Բեթանկուրին (José Avelino Bettencourt), ով նախկինում վարում էր Հռոմի Սուրբ Աթոռի արձանագրային գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Հ. Բեթանկուրը նվիրակի իր նոր պաշտոնում փոխարինեց արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկիին: 2018թ. մարտի 19-ին Հ. Խոսե Ավելինո Բեթանկուրը Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճարում օծվեց Արքեպիսկոպոս՝ Սրբազան Քահանայապետի ձեռամբ, ևս երկու այլ հոգևորականների հետ միասին, ովքեր ևս նշանակվել են նվիրակներ՝ այլ առաքելավայրերում:

Ամբողջական տեքստ