Հայ մասնագետը դեմ է «Հայր մեր» աղոթքի փոփոխությանը. նոր արշավ քրիստոնեության դեմ

  • 12/12/2017

armeniasputnik.am

«Հայր մերի» հայերերն տարբերակը չի կարող սխալ թարգմանված լինել։ Տերունական աղոթքի փոփոխությունը կրոնագետ Վարդան Խաչատրյանը քրիստոնեական արժեքների դեմ հերթական ոտնձգությունն է համարում։

Տերունական աղոթքի փոփոխությունն անթույլատրելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով աղոթքի տեքստում փոփոխություններ կատարելու մասին մամուլում տարածված լուրերը, նման կարծիք է հայտնել կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքով` ըստ Աստվածաշնչի` Տերունական աղոթքն առաքյալները ստացել են Հիսուս Քրիստոսից` որպես ավանդ, ուստի դրա ճշգրտությունը վիճարկելը կարող է հանգեցնել քրիստոնեության և այլ կրոնների հարաբերություններում նոր ճնշումների։

Ամբողջական տեքստ