Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում է եռակողմ հանդիպում` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի միջեւ: Թե ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից Արցախի հիմնախնդրի հարցում, «Իրավունքը» հետաքրքրվեց Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գերաշնորհ Տեր ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ: