Հռոմի պապը Վատիկանի պարտեզներում կօծի Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

  • 04/04/2018

news.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արեւելքի եւ Արեւմուտքի իսկական կամուրջ եւ էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ օծման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ 2018թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։

Ամբողջական տեքստ