arevelk.am (15.02.2017)
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն արձագանքել է Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ տիրող լարված մթնոլորտին: Հիշեցնենք, որ Սեպուք Չուլջյանը Պոլսե պատրիարքի թեկնածուներից մեկն է:
Իմ հոգևոր եղբոր` Սահակ Սրբազանի զայրութն ու այս ծայրահեղ որոշումը ևս մեկ անգամ ահազանգ է բարձրացված պոլսահայության և հոգևոր դասի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Հուսով եմ սա լինելու է ոչ թե իր ձևակերպմամբ «պարտության ճիչ», այլ սթափության կոչնակ: Վիճակը թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանագիծը վաղուց է հատել: Համայն հայությունը ութ տարի շարունակ ծով համբերությամբ հետևում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կամակորություններին և անձնական ամբիցիաներով պայմանավորված խաղերին: